Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եկեք ծափահարենք

Եկեք ծափահարենք
15.05.2015 | 21:43

Մայիսի 15-ին՝ Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, միաձայն ընդունվեց Երևանի կոմյունիկեն։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարական գագաթնաժողովի եզրափակիչ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարեց. «Եթե առարկություններ չկան, կոմյունիկեն կարելի է միաձայն ընդունված համարել։ Եկեք ծափահարենք և դրանով ընդունված համարենք»։
Բոլոնյան գործընթացի շնորհիվ իրականում մենք կյանքի ենք կոչում ազգամիջյան շփումներ հաստատելու քաղաքականությունը՝ հայտարարեց Եվրահանձնաժողովի՝ կրթության և մշակույթի հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Ադամ Թայսոնը։ «Մենք պաշտպանում ենք Բոլոնյան գործընթացը, որը գործնականում ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք, փոխըմբռնում ստեղծելով, կյանքի կոչում համաձայնությունները։ Մենք ցանկանում ենք, որ Բոլոնյան գործընթացը խորանա, որ ուսանողները և համալսարանի անձնակազմը կարողանան շոշափել իրական պտուղները»,- ընդգծեց Թայսոնը։

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ