ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թանկացումն օրենքո՞վ է

Թանկացումն օրենքո՞վ է
22.05.2015 | 06:47

«Օրենքով են թալանել»,- անդրադառնալով էլցանցերի հսկայական պարտքերին, ասաց մեր զրուցակիցը, ով քաջատեղյակ է էլեկտրաէներգիայի մասին ընդունված օրենսդրական ակտերին։ Նրա հավաստմամբ` ոլորտը կարգավորող օրենքը չափազանց թերի է, և ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին ևս թանկացման սպառնալիքը կախվելու է հանրության գլխին: «Սակագնի իջեցման մեխանիզմ այս օրենքով սահմանված չէ: Ամեն մեկն իր «բաշարելու» չափով թալանում է, ու ոչ մեկը չի կարող դրանց ձեռքը բռնել»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը` նշելով, որ Հայաստանը ոլորտը «խելքի» պետք է բերի նախ օրենքը փոխելով:
Եթե այդպիսի «խոչընդոտ» կա, ինչո՞ւ կառավարությունը չի փորձում արագ կարգավորել ոլորտը. այս դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցը միայն խորհրդավոր ժպտաց, ինչը նշանակում էր՝ «թալանածը մենակ չեն ուտում»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ