Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ԵԱՏՄ-ն առայժմ առաջատարն է գնաճի գծով

ԵԱՏՄ-ն առայժմ առաջատարն է գնաճի գծով
11.06.2015 | 11:37

Այն ժամանակ, երբ մի շարք զարգացած երկրներ փորձում են հաղթահարել սղաճը, ԵԱՏՄ-ում ուղիղ հակառակ խնդիրն է՝ պայքար գնաճի դեմ։ Ապրանքների և ծառայությունների թանկացմամբ ռեկորդակիրը Ռուսաստանն է, մայիսին սպառողական գներն աճել են միջինը 15,7 տոկոս տարեկան կտրվածքով։ Սննդամթերքը թանկացել է միջինը 24,4 տոկոսով, այդ թվում՝ մրգերն ու բանջարեղենը՝ 30 տոկոսով։ Վերլուծաբանները առաջընթաց են համարում տարեկան գնաճի դանդաղումը մայիսին ապրիլի համեմատ։
Տեսականորեն, Ռուսաստանում բարձր բազային դրույքաչափը (12,5 տոկոս) պետք է նպաստի ազգային արժույթի ամրապնդմանը և գնաճի զսպմանը։ Չի բացառվում, որ այդ հատկությունները իրականացվեն, և գնաճը բարձր լինի ներկայիս երկնիշից, իսկ ռուբլին ավելի թույլ, քան այժմ (հունիսի 6-ի դրությամբ, 1 դոլարի համար 56,3 ռուբլի)։ Համեմատության համար. վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում թեև ցածր է, բայց կրկին երկնիշ է՝ 10,5 տոկոս։
Մեր երկրում գնաճը միանիշ է տարեկան կտրվածքով՝ 5,1 տոկոս։ Պարենային ապրանքները (առանց ալկոհոլի և ծխախոտի) թանկացել են նույն 5,1 տոկոսով։ Զգալի ավելացել են բանջարեղենի և կարտոֆիլի գները՝ 10 տոկոս։ Եթե «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի՝ սակագնի վերանայման հայտը ընդունվի, գնաճի նոր ալիքի ականատեսը կդառնանք։
Ղազախստանում պարենային ապրանքները թանկացել են տարեկան միջինը 4,7 տոկոս։ Գների կտրուկ աճ է գրանցվել ձավարեղենի (20,3 %), ալյուրի (11,4 %), սուրճի, թեյի և կակաոյի (9,2 %) և այլնի գծով։ Բայց եղել են և բացառություններ։ Զգալի էժանացել է շաքարավազը՝ 7,8 %։ Շաքարավազը մեզ մոտ թանկացել է 2,7 տոկոսով։
Բելառուսում մայիսյան գնաճի ցուցանիշները հունիսի 5-ի դրությամբ դեռ չէին հրապարակվել։ Սակայն որոշակի պատկերացում կարող է տալ այս տարվա նպատակային կողմնորոշիչը՝ 18 տոկոս՝ պլյուս-մինուս 2 տոկոս:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ