Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Փոքր է բյուջեն, թող հազար հոգու գումար չտան, մեկին տան, բայց ֆիլմ ստեղծեն»

«Փոքր է բյուջեն, թող հազար հոգու գումար չտան, մեկին տան, բայց ֆիլմ ստեղծեն»
09.09.2015 | 14:50

«Oպերատորը նա է, ով հնարեց կինոն, ժապավենային կինոն: Այսօր, ով տեսախցիկը ձեռքն է վերցնում, կոճակը սեղմում, օպերատոր է: Նրանք օպերատոր չեն, այլ տեսանյութ նկարողներ, դա ուրիշ արվեստ է, գուցե հետո զարգանա, չգիտեմ»,- մեզ հետ զրույցում այսպես բնորոշեց օպերատորի մասնագիտությունը անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, նշելով, որ այսօր հեռուստատեսային ֆիլմեր են նկարահանում, ֆոտոշոփով էֆեկտներ են ստանում և ուրախանում. «Այն, ինչ մենք մեծ դժվարությամբ անում էինք, էլ պետք չէ: Հոլիվուդում, ինչ է, չե՞ ն հասկանում, որ ունենալով հզոր տեխնիկա, ֆիլմ նկարահանելու համար միլիոններ են ծախսում»:
Մենք միլիոններ չունենք, գուցե դա՞ է պատճառը, որ լավ ֆիլմ գրեթե չի նկարահանվում` հետաքրքվեցի: «Փոքր է բյուջեն, թող հազար հոգու գումար չտան, մեկին տան, բայց ֆիլմ ստեղծեն»,-հակադարձեց օպերատորը:

Նշենք, որ այսօր Լևոն Աթոյանցի ծննդյան օրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ