Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սիրիր եղբորդ

Սիրիր եղբորդ
01.11.2015 | 12:17

Հունիսի 25-ին Լոնդոնի մերձակա Փորթսմաութ քաղաքում ծնված երկվորյակ եղբայրներից կրտսերը, որ 9 րոպեով փոքր է ավագ եղբորից, 6 ժամ անց կծքավանդակի ինֆեկցիայի պատճառով հակաբորբոքային բուժում է ստացել: Երբ նրան միացրել են կաթիլայինը, ավագ եղբայրը ամուր բռնել է կրտսերի ձեռքը: Զարմացած ծնողները լուսանկարել են նորածիններին: 4 օր անց նրանց առողջ տուն են ուղարկել:

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ