ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Հանկարծ սխալ քայլ չանե՞նք, լևի չգնա՞նք»

«Հանկարծ սխալ քայլ չանե՞նք, լևի չգնա՞նք»
17.11.2015 | 16:28

«Դուք մարդկանց տուգանում եք ամեն տեղ, ա՛յ մարդ, տուալետ ըսկի չենք կարողանում գնալ»,- այսօր ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, բողոքեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Մինչ այդ նա հետաքրքրվել էր. «Դուք ո՞նց եք նայում, մեզ սաղ օրը նկարում են: Ես մինչև տնից հասնում եմ էստեղ՝ 18 կամերա ինձ նկարում է: Եթե դրանց նկարածները գումարենք՝ իմ ամբողջ կյանքը էկրանի առջև է: Արդեն «պադյեզդում» էլ են նկարում: Այսինքն, էդքան մտածո՞ւմ եք մեր մասին, մեր առողջության մասին, որ հանկարծ սխալ քայլ չանենք, լևի չգնանք... Արդեն հրավիրում են ռեստորան՝ հաց ուտելու՝ հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե՞ չէ, մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չէ: Մարդ ես, էլի, ուզում ես մի հատ անեկդոտ պատմես: Դե, տանն էլ` չասեմ, ամեն ինչ լսվում, ամեն ինչ նկարվում է: Դուք ո՞նց եք դրան նայում՝ որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ»:

Կորյուն Նահապետյանին Բագրատյանի պատկերավոր խոսքը չափազանցություն թվաց: «Տարբեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք այս կամ այն տարածքում տեսանկարահանող սարք տեղադրելու անհրաժեշտությանը: Ընդհանրապես այդ գործընթացը ես ողջունել եմ, որովհետև մեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցում նման սարքերի տեղադրումը կբերի իր դրական արդյունքը: Թե որ տարածքում հատկապես պետք է տեղադրվի՝ եկեք մտածենք չափորոշիչների մասին: Հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ, և հանձնաժողովը կքննարկի այդ հարցը»:
Հատկապես վերջին դիտարկումը Հրանտ Բագրատյանին հունից հանեց. «Լսե՛ք, ձեռ մի՛ առեք, մի բան եմ ասում, ի պատասխան ասում եք ՝ օրենսդրական նախաձեռնություն արեք, 28 անգամ հանդես եմ եկել, մի անգա՞մ եք ստեղ քննարկել, սահմանադրություն եք փոխում, ասում էի՝ գոնե ընենց արեք, որ դեպուտատը նախաձեռնության իրավունք ունենա, մենք չունենք օրենսդրական նախաձեռնության իրավունք, եթե ընդդիմություն ես, չունես»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ