«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Իտալիայում գիտաժողովը համախմբել էր ճարտարապետներին

Իտալիայում գիտաժողովը համախմբել էր ճարտարապետներին
05.12.2015 | 12:43

Օրերս Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ավարտվեց «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով հերթական 8-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի մասնակիցները առանձնակի կարևորեցին ՃՇՀԱՀ-ի դերը, որպես գիտաժողովի հիմնադրի, ընդգծելով գիտաժողովի գործնական նշանակությունը ոլորտի զարգացման համար։
Իր հերթին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշել է․ «Ճարտարապետության և շինարարության դերը և նշանակությունը առանձնակի կարևորվում է համընդհանուր տնտեսաքաղաքական գլոբալիզացիայի կոնտեքստում, քանզի ճարտարապետությունը ազգերի մտածողության առանձնահատկության վառ դրսևորումներից մեկն է»։
Գիտաժողովում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք գերակա են ոլորտում։ Մասնավորապես ներկայացվել են ճարտարապետության, կայուն շինարարական նյութերի ու տեխնոլոգիաների, բնապահպանական ճարտարագիտության, բիոտեխնիկայի, սեյսմակայունության, տրանսպորտային խնդիրներին առնչվող, ինչպես նաև ժառանգության պահպանման համար գործածվող տեխնոլոգիաներ ու գործարարական մեթոդաբանության, ժառանգության խթանման նպատակով, մշակութային զբոսաշրջության խթանման ուղիների վերաբերյալ հարցեր։
«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցել են Ֆլորենցիայի և Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի, Չեստոհովայի տեխնիկական, Պեկինի շինարարության և ճարտարապետության, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետաշինարարական, Օստրավայի տեխնիկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի առաջարկությամբ միաձայն որոշվել է հերթական միջազգային 9-րդ գիտաժողովն անցկացնել Հայաստանում՝ համալսարանի 95-ամյակի շրջանակներում։ Գիտաժողովի ավարտին ՃՇՀԱՀ-ն ծրագրի շրջանակներում Իտալիայի և Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի Արեստ Բեգլարյանի անվան սրահում կազմակերպեց հայկական հյուրասիրություն՝ ազգային ուտեստներով։
«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով առաջին երկու գիտաժողովները ՃՇՀԱՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են ՀՀ-ում 2008 և 2010 թթ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ