Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վրա հասած պայծառատեսություն

Վրա հասած պայծառատեսություն
18.12.2015 | 00:13

Որքան անհաջող են դասավորվում Ժոզե Մոուրինյոյի գործերը, այնքան օբյեկտիվ է դառնում նա իր գնահատականներում: Անցյալում Մեսիի նկատմամբ առանձնակի համակրանքով աչքի չընկնող պորտուգալացի մասնագետը վերջերս գովասանքի խոսքեր է հղել արգենտինացի ֆուտբոլային հանճարի հասցեին՝ խոստովանելով, որ նա իսկապես այլմոլորակային մարզիկ է, սակայն վերապահում անելով, որ չէր ուզենա նրան մարզել, թեպետ կուզենար ունենալ իր թիմում: Մարզել չուզենալը Մոուրինյոն մեկնաբանել է նրանով, որ, ըստ էության, ֆուտբոլային հանճարին տալու ոչինչ չունի, բացի մեկ-երկու նուրբ դիտողությունից՝ այն էլ խաղային այս կամ այն դրվագի առնչությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ