Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տարեվերջյան նվեր

Տարեվերջյան նվեր
25.12.2015 | 12:53

Բնակչության քանակի ավելացման խնդիրը, հատկապես սահմանամերձ շրջաններում, երևի խորքային լուծում ստանա։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով կառավարությունը երեկվա նիստում որոշեց սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ վերարտադրողության բուժօգնությունը օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել պետական աջակցությամբ։ Եթե նկատի ունենանք խնդրի կարևորությունը, այս որոշումը, անկասկած, մեծ նշանակություն կունենա երկրի դեմոգրաֆիկ վիճակի բարելավման հարցում։ Ի դեպ, սա սոցիալական ուղղվածության միակ որոշումը չէր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը գործադիրին ներկայացրեց 48535 սոցիալապես անապահով ընտանիքներին թվային ընդունիչ սարքեր տրամադրելու առաջարկը, ինչն էլ հաստատվեց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ