Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

«Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել

«Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել
20.01.2016 | 17:32

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը կտրականապես չի համաձայնել «Գազպրոմի» պահանջին, որ Վրաստանը գազի տարանցման դիմաց ոչ թե հումք, այլ գումար ստանա: Ռուսական ընկերությունը ակնարկել է, որ հակառակ դեպքում Հայաստանին գազ կմատակարարի Իրանի տարածքով։ «Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական վճարման։ «Դուք գիտեք, որ տարանցվող գազի ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանին։ Մենք դա ստանում ենք որպես հումք։ Երբ նրանք նման պայման դրեցին, մենք կտրականապես մերժեցինք, սակայն հանդիպման ընթացքում մեզ ուղղակի ասացին, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի տարածքով. հնարավոր է՝ առաջին տարում ամբողջ ծավալն արտահանելը դժվար կլինի, սակայն հաջորդ տարիներին «Գազպրոմը» կօգտվի տեխնիկական հնարավորություններից»,- ասել է նախարարը։ Նախարարությունում վերլուծել են, թե որքանով է իրատեսական վերջնագիրն ու պարզել, որ այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի տարածքով Հայաստան հասցնել մոտ 1 մլրդ խորանարդ մետր գազ։ «Սակայն որոշ ներդրումներ անելուց հետո նրանք կկարողանան ամբողջությամբ բավարարել հայկական շուկայի պահանջարկը։ Նման սպառնալիք կա, և դա մեզ համար էներգետիկ տեսանկյունից շատ ծանր հետևանքներ կունենա»,- ասել է Կախա Կալաձեն։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ