Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

2016 թվականի կրթության և գիտության ոլորտի գերակա խնդիրները և միջոցառումները

2016 թվականի կրթության և գիտության ոլորտի գերակա խնդիրները և միջոցառումները
21.01.2016 | 13:01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը` ԿԳՆ-ի 2016 թվականի գործունեության, գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն ինչպես ավելի վաղ մեկնարկած շարունակական բարեփոխումները, այնպես էլ զարկ կտրվի մի շարք նոր նախաձեռնությունների: «Հայաստանը շարունակելու է կրթական բարեփոխումների ճանապարհը, որը պետք է բերի ազգային հենքի վրա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ունենալուն:

Այս տարի կշարունակվի նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացման և ընդլայնման ծրագիրը. կհիմնվի շուրջ 30 նախակրթարան, կմեծանա նախադպրոցական ընդգրկվածությունը` շուրջ 6000 երեխա: Հանրապետության 5 ավագ դպրոցներ հիմնովին կվերանորոգվեն և կվերազինվեն, կտրվի 12 ավագ դպրոցի հիմնանորոգման մեկնարկը»,-նշել է Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ այս տարի կշարունակվեն նաև Կրթության գերազանցության ազգային ծրագրի և «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագրերը: «Նախատեսվում է ամբողջությամբ ընդգրկել ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերը, ինչպես նաև առարկան ներդնել Երևանի ևս 100 դպրոցում: Առարկայի երկարաժամկետ դասավանդման նպատակով աշխատում ենք ստեղծել համապատասխան մեթադաբանական ծրագրերի մշակման բազա, որի նպատակը կլինի ուսուցիչների վերապատրաստումը և ապագայում մանկավարժների համար նման առարկայի դասավանդումը` համապատասխան կրթության հենքի վրա: Կշարունակվի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ներդրումը 10 ավագ դպրոցներում: Ծրագիրն արդեն ստացել է դրական միջազգային արձագանք. հանրակրթության բնագավառում այս կրթական նախաձեռնությունը միջազգային հետաքրքրություն առաջացրած երկրորդ ծրագիրն է` դպրոցում «Շախմատ» առարկայի ներդրումից հետո»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարի կշարունակվեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթության ապահովման և ներառական կրթության բարեփոխումները: Նախարարի խոսքով` մասնագիտական կրթության ոլորտում կշարունակվեն ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` կրթության բովանդակության և ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից, մասնավորապես, գյուղատնտեսական կրթության ոլորտում: «Այս տարի առաջին անգամ կմեկնարկի ոչ ֆորմալ կրթության ճանաչման փորձնական ծրագիրը` խոհարարական, ՏՏ և գյուղատնտեսական կրթության ոչ պաշտոնական ճանաչման գործընթացը, ինչը թույլ կտա մեծահասակների շարունակական կրթության համար ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան միջավայր»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նաև բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին: «ՀՀ կառավարության գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկված է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի մշակումը: Գործող օրենքն ընդունվել է 10 տարի առաջ, և այս տարիների ընթացքում այն կրել է բազմաթիվ փոփոխություններ: Հեռանկարի առումով այս ոլորտում անհրաժեշտ է եվրոպական չափանիշներին առավել համապատասխանող նոր իրավական դաշտի ստեղծում, ինչն ապահովելու ենք եվրոպացի փորձագետների մասնակցությամբ` մշակելով իրատեսական օրենք-տեսլական, որը կտա զարգացման հնարավորություն: Այս տարի կշարունկվի նաև ազգային հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում ակնկալում ենք, որ վերոնշյալ հավատարմագրում ստացած առաջին բուհին կհաջորդեն այլ բուհեր: Բացի այդ, նշեմ, որ Բոլոնիայի քարտուղարությունը բավական բարձր է գնահատել Հայաստանի` նախորդ երեք տարիներին քարտուղարության ղեկավարման աշխատանքները, որի ապացույցն է քարտուղարության ղեկավարությունը ստանձնած Ֆրանսիայից ստացված հրավերը` առաջիկա երեք տարիներին աշխատել Բոլոնիայի քարտուղարության կազմում: Հետևաբար, Հայաստանը կշարունակի ներգրավված լինել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համակարգման գործընթացներում»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ այս տարի շարունակվելու է նաև կրթության ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը, որը համարվում է կառավարոււթյան գերակա խնդիր և կարևոր մաս կազմում միջազգային համագործակցության: Այս համատեքստում աշխատանքներ կտարվեն հանրային սեկտորի, մասնավորապես, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Թրանփերենսի Ինտերնեյշնլ կազմակերպությունների հետ: Անդրադառնալով գիտության ոլորտում նախատեսվող ծրագրերին` նախարարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվանից Հայաստանը համարվում է Հորիզոն-2020 ծրագրի լիիրավ անդամ: Համապատասխան բանակցությունների արդունքում հայ գիտնականներն արդեն կարող են լիարժեք մասնակցել ծրագրին, չնայած համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է գարնանը: Այս տարի ակնկալվում է նաև Կրթության զարգացման պետական ծրագրի շուրջ հանրային քննարկումների շարունակությունը և դրա ընդունումը Ազգային Ժողովի կողմից: Բացի այդ, Կառավարություն է ներկայացվել «Ասպիրանտուրայի ընդունելության» նոր կարգը, որն առավել թափանցիկ կդարձնի վերոնշյալ գործընթացը և կընդլայնի օտար լեզուների ցանկը: Անգլերենի իմացության հիմք այսուհետ TOEFL-ին զուգահեռ կընդունվեն IELTS-ի արդյունքները: Այս տարի ակնկալվում է մեկ այլ նոր փաստաթղթի ընդունում` գիտական աստիճանաշնորհման հետ կապված, որը ևս ավելի թափանցիկ է դարձնելու այս գործընթացը, մասնավորապես, փորձաքննության և այլ խնդիրների տեսանկյունից»,-նշել է նախարարը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել Արմեն Աշոտյանին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի հավատարմագրման, գիտական սաստիճանաշնորհման, «Կրթության բարելավում» ծրագրի ընթացքի, դպրոցներում դասերի հետաձգման խնդիրներին: Վերջին հարցի կապակցությամբ նախարարը նշել է, որ դպրոցներում դասերի հետաձգումը հետևանք էր առողջապահական խնդիրների, հետևաբար՝ ԿԳՆ-ն երկու անգամ արձագանքել է Առողջապահության նախարարության ահազանգերին՝ կատարելով նաև կառավարության հանձնարարականը. «Դասերի տասնօրյա դադարը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու կրթության կազմակերպման տեսակետից: Մենք այդ խնդիրների կարգավորման համար ունենք արդեն առաջարկություն: Եթե համապատասխան գերատեսչությունը կառավարության առջև բարձրացնի նմանատիպ խնդիր և եթե կառավարությունն ընդունի այդ խնդրի գոյությունն ու կարևորությունը՝ տալով համապատասխան հանձնարարական, բնականաբար, մենք մեր լիազորությունների շրջանակներում կկատարենք այդ հանձնարարականը: Ակնհայտ է, որ մենք չենք ունենա գարնանային արձակուրդներ: Կրթական գործընթացի տասնօրյա դադարը 5 օրով կարող ենք վերականգնել այն դպրոցներում, որոնք գնում էին գարնանային արձակուրդի: Ոչ բոլոր դպրոցներն են ունեցել գարնանային արձակուրդ, որովհետև մարզային դպրոցներից շատերը մեզ դիմում էին դասերի գրաֆիկը փոխելու համար՝ ելնելով ջեռուցման խնդրից, եղանակային պայմաններից և այլն: Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում: Լրացուցիչ ժամերի հետ կապված դպրոցներն իրենք կորոշեն՝ ինչպես վարվել»,-նշել է նախարարը:

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ