Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սկսեցի՜ն

Սկսեցի՜ն
12.02.2016 | 01:02

Մեր տեղեկություններով, այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրելու, որին մասնակցելու են և ուժային կառույցների ղեկավարները, և կառավարական բարձրաստիճան դասը: Նախագահը ներկայացնելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների պատրաստման մեկնարկի մասին է հայտնելու:
Իշխող քաղաքական ուժը քաղաքական պայքարի նոր փուլ է թևակոխում, որի ընթացքում պետք է ամեն մեկն իր «տեղն ու դերը» իմանա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ