Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մարտի 8-ի գիշերը ձեզ կժպտա Յուպիտերը

Մարտի 8-ի գիշերը ձեզ կժպտա Յուպիտերը
08.03.2016 | 10:26

Մարտի 8-ի գիշերը Երկրագնդի բնակիչները ականատես կլինեն անզեն աչքով տեսանելի բացառիկ աստղագիտական իրադարձության՝ Յուպիտերը ամենամոտը կլինի Երկիր մոլորակին: Գազային հսկային հնարավոր կլինի հետևել ամբողջ գիշեր և հաջորդ գիշեր՝ նույնպես: Երկու գիշեր աստղային հսկան տիեզերական չափանիշներով Երկրագնդին ամենամոտը կգտնվի: Երկու մոլորակների միջև տարածությունը կկազմի 660 մլն կմ:

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ