Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Բոլորը, բացի Մեսիից

Բոլորը, բացի Մեսիից
22.03.2016 | 11:58

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի աշխատի այն ֆուտբոլիստների հետ, ովքեր իր ղեկավարած թիմում խաղալու ցանկություն չեն ունենա: Նրանք իսկույն ևեթ կհանվեն տրանսֆերի: Դառնալով թիմում տիրող իրավիճակին՝ նա ասել է. «Այս պահին ամեն ինչ կարգին է, սակայն աշխարհում բոլոր ֆուտբոլիստները վաճառվում են, բացի Մեսիից: Աշխատել եմ ակումբում, որի լավագույն ֆուտբոլիստներին ձեռք էին բերում ուրիշները: Անհրաժեշտ է ունենալ երկրորդ ու երրորդ ծրագրեր: Եթե խաղացողը գալիս է ինձ մոտ և ասում, որ իրեն լավ չի զգում, ապա կմտածեմ ինչ ասել: Թիմում չեմ ցանկանում ունենալ ֆուտբոլիստի, ով չի ցանկանում լինել թիմում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ