ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Նաիրա Զոհրաբյանը` վարչապետ, Նիկոլ Փաշինյանը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Նաիրա Զոհրաբյանը` վարչապետ, Նիկոլ Փաշինյանը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար
22.03.2016 | 13:55

Խոսքը քաղաքական ուշագրավ զարգացման մասին չէ: Այսօր ԸՕ-ի շուրջ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, ինչի համար ԱԺ էին եկել արտախորհրդարանական ուժեր, հասարակական կազմակերպություններ: Լսումներին ներկա պատգամավորները նստել էին ոչ իրենց տեղերում: Այսպես. ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կառավարության անդամների «շարքն» էր նախընտրել և, ոչ ավելի, ոչ պակաս, վարչապետի տեղում էր նստել: Նիկոլ Փաշինյանը` Զարուհի Փոստանջյանի աթոռին, առավել «էկզոտիկը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի «տեղափոխությունն» էր: Նա նստել էր գեներալական զույգից մեկի` Սեյրան Սարոյանի աթոռին: Հետաքրքիր է պատկերացնել զուտ քաղաքական այսպիսի վերադասավորումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ