Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԼՂՀ հարցով բողոքի ակցիաներ Փարիզում և Վիեննայում

ԼՂՀ հարցով բողոքի ակցիաներ Փարիզում և Վիեննայում
06.04.2016 | 17:51

Երեկ Փարիզում ու Վիեննայում բողոքի ակցիաներ էին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, Ավստրիայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպման ժամանակ: Եվրոպական մեծ քաղաքներում հայկական համայնքները ցույցեր են նախաձեռնել՝ բողոքելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ:

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ