Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փարիզում քրդերը ծեծել են Հայաստանի դեմ ցույց անող ադրբեջանցիներին

Փարիզում քրդերը ծեծել են Հայաստանի դեմ ցույց անող ադրբեջանցիներին
11.04.2016 | 12:46

Փարիզում քարերով, փայտերով ու ձողերով զինված քրդերը ծեծել են Հայաստանի դեմ ցույց անող ադրբեջանցիներին, գրում է Եվրոպայի թուրքմենների Avrupa Türkmen Gazetesi պարբերականը։ Քրդերը եղել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK առաջնորդի դիմանկարներով ու դրոշով։

Դիտվել է՝ 2447

Մեկնաբանություններ