Զորացրո՛ւ ինձ, Տե՛ր, որ երկյուղով հնազանդվեմ պատվիրաններիդ, դողամ ու սարսեմ Քո դատաստաններից, փնտրեմ Քո երեսի արդարությունն ու իրավունքը և շնորհիդ պարգևները ստանամ։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...