Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ներդաշնակ և բազմակողմանի զարգացում` մանկակրթարանում

Ներդաշնակ և բազմակողմանի զարգացում` մանկակրթարանում
06.05.2016 | 15:31

«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի մանկակրթարանը հայտարարում է 2- 5 տարեկան երեխաների ընդունելություն:

«Ձեր բալիկի ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը մեր մանկակրթարանում կապահովվի ճեմարանում գործող Միջազգային բակալավրիատի ծրագրերով, որտեղ օտար լեզուների ուսուցումն անցկացվում է նորագույն մեթոդներով և, ի լրումն հիմնական առարկաների, ուսուցանվում են երգ, պար, ֆիզկուլտուրա, լող, իրականացվում է հոգեբանական և լոգոպեդական աջակցություն: Մենք տրամադրում ենք երեխայի խնամքի համալիր ծառայություններ, առաջարկելով մանկավարժական անձնակազմ՝ համալրված մրցութային ընտրության հիմունքներով, փոքրաքանակ խմբեր, երեքանգամյա լիարժեք սնունդ, հիմնանորոգված շինություն, ընդարձակ բակ, տրանսպորտային ծառայություն, անվտանգության ծառայություն»,- ասվում է կրթահամալիրի տարածած հաղորդագրության մեջ:


«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը» Միջազգային բակալավրիատի (IB) հանրակրթական բոլոր երեք ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրն է Հայաստանում :

Դիտվել է՝ 3714

Մեկնաբանություններ