Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տարոն Մարգարյան. «Մենք միասին պետք է պայքարենք դրամահավաքության արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ»

Տարոն Մարգարյան. «Մենք միասին պետք է պայքարենք դրամահավաքության արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ»
10.05.2016 | 16:53

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:


Քաղաքապետը նաև ընդգծել է, որ նման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
«Ավարտական դասարաններում սովորող մեր աշակերտների ու նրանց ծնողների համար սա սպասված և կարևոր ժամանակաշրջան է: Բայց, ցավոք, երեխայի դպրոցն ավարտելը ծնողի համար հաճախ նաև ֆինանսական լրացուցիչ ծախսերի ու անհանգստության պատճառ է դառնում: Այս օրերին ծնողները պետք է ուրախանան իրենց երեխաների ձեռքբերումներով ու ապագայի պլաններով զբաղվեն, ոչ թե մտածեն, թե ինչպես են գումար հայթայթելու ինչ-որ անհասկանալի ծախսերի համար, որպեսզի հանկարծ երեխան չընկճվի ուսուցչի կամ դասընկերների մոտ: Ամեն տարի վերջին զանգի միջոցառումներից ու ավարտական քննություններից առաջ խստորեն հորդորում եմ դպրոցների տնօրեններին բացառել դրամահավաքության հնարավոր դեպքերը: Այս տարի ևս բացառություն չի լինի, ու հանրակրթության վարչությանը հանձնարարում եմ մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր տնօրեններին հորդորիս մասին և խստորեն նախազգուշացնել, որ բացառեն դրամահավաքության ցանկացած փորձ, այլապես կպատժվեն հենց տնօրենները՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Ծնողներին ևս հորդորեք, որ որևէ պատրվակով գումար չվճարեն: Մենք միասին պետք է պայքարենք այս արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին էլ հանձնարարել է նախապատրաստվել Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին:


Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև կազմել մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանյան ամառ» ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ