ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Վիեննայում Ալիևի և Սարգսյանի բանակցությունների արդյունքները

Վիեննայում Ալիևի և Սարգսյանի բանակցությունների արդյունքները
19.05.2016 | 13:10

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպման (որ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ նախարարների հովանու ներքո) արդյունքները հանգամանալից վերլուծության կարիք ունեն՝ հասկանալու քառօրյա պատերազմից հետո կոնֆլիկտի գոտում փոփոխությունների միտումը:

Առաջին՝ նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները առաջադրում էին միմյանց համար անընդունելի պայմաններ քաղաքական-դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար: Երևանը պահանջում էր Ղարաբաղում կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության համակարգի տեղակայում և անվտանգության երաշխիքներ: Բաքուն նշաձողը առավելագույն բարձրության վրա էր դնում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարում և բոլոր շրջանների «ազատագրում»:

Ապրիլի 2-5-ի իրադարձությունները որակելով «հաղթանակ», Ադրբեջանը ձգտում էր «հաղթանակը» առավելագույնս փոխարկել դիվանագիտական հարթությունում: Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների ոչ կառավարական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, արտահայտելով ադրբեջանցի քաղաքագետների ու փորձագետների ընդհանուր կարծիքը, հայտարարում էր. «1994-ին ստորագրված զինադադարի համաձայնագիրը կորցրել է ուժը» և «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծումը լեգիտիմություն ստացավ»: Ինչո՞ւ: Ահմեդօղլուի կարծիքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի գլխավոր շտաբների պետերի բանավոր համաձայնությունը ռուսական կողմի միջամտությամբ «նոր պայմանագիր է, որ կարգավորում է հրադադարի իրավաբանական կողմը»:

Դա ստորագրել են Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնական անձինք առանց Ստեփանակերտի մասնակցության: Վստահաբար՝ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը կայացավ, որովհետև նրան վրա կոշտ ճնշում գործադրեցին ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները, որոնց ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Բարձրամակարդակ այդ տանդեմը հետագայում էլ կարող է որոշիչ գործոն լինել ղարաբաղյան կարգավորման մեջ:


Երկրորդ, Ալիևի և Սարգսյանի համատեղ հայտարարությունը Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին ոչ միայն իրավաբանորեն նշանակում է քաղաքական գործընթացի վերսկսում, այլև որոշարկում է փուլային բնույթը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում: Առաջին փուլում կամրապնդվի ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը, թեպետ առայժմ պարզ չեն տեխնիկական մանրամասները շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին: Նախկինում Բաքուն հայտարարում էր, որ Ղարաբաղում մշտադիտարկման համակարգը իբր «կպահածոյացնի» կոնֆլիկտը: Հիմա ոչ միայն ընդունեց, այլև հարկադրված է հաշվի նստել Ղարաբաղում զինադադարի հաստատման 1994-1995 թթ. պայմանագրի հետ, որի տակ (Բաքվի ու Երևանի ստորագրությունների հետ) նաև Ստեփանակերտի ստորագրությունն է:

Դրանից հետևում է, որ ապագայում անխուսափելի է Ստեփանակերտի մասնակցությունը և ԵԱՀԿ ՄԽ մոնիտորինգի առաքելության գործնական իրականացման մեջ, և քաղաքական գործընթացում: 1995-ի հետո առաջին անգամ ընդունվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկը՝ ուժեղացնել շփման գծում հրադադարի խախտումների մոնիտորինգի առաքելության հնարավորությունները: Պատմական և համաշխարհային քաղաքական փորձը ցույց է տալիս, որ կոնֆլիկտները, որտեղ կողմերը փոխգործակցում են կամ չեն փոխգործակցում, զարգանում են ստանդարտ տրամաբանությամբ, և ղարաբաղյան կոնֆլիկտը բացառություն չէ:
Երրորդ՝ հորիզոնում երևում են և կոնֆլիկտի կարգավորման ռեալ գործիքների հայտնության հեռանկարները՝ ուժային սցենարի գործադրման ռիսկի վերացումով: Բաքուն ու Երևանը պատրաստակամություն դրսևորեցին հանել լարումը բանակցային գործընթացից, որը կստեղծի բարենպաստ արտաքին ու ներքին պայմաններ փոխշահավետ ու անխուսափելի կոմպրոմիսների համար: Կարևոր գործոն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրսևորեցին փոխհամաձայնության բարձր մակարդակ, որը նրանց թույլ կտա ձեռնամուխ լինել լրացուցիչ նորմատիվ-իրավական բազայի ստեղծմանը, որպեսզի կողմերը խուսափեն զինված բախումներից:

Դա հնարավոր է և տեխնիկական, և քաղաքական հարթակներում, նույնիսկ եթե նկատի ունենանք բազմաթիվ մոնիտորինգային դիտակետերի ստեղծումը շփման գծի երկայնքով, դիպուկահարների, ռազմական տեխնիկայի հետքաշումը և այլ քայլեր:
Հունիսի վերջին նախատեսված Ալիևի ու Սարգսյանի հերթական հանդիպմանը ՄԽ համանախագահները պետք է ստորագրության պատրաստեն համաձայնագիր, որպեսզի, ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն է ասում, «այդ խումբը գործողություններում հետևողական լինի և զարգացնի այդ միտումը»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով կարևոր է, որ հետագայում «հայ և ադրբեջանցի բանակցողները տրամադրված լինեն փոխզիջումների», որպեսզի բանակցությունների նոր ռաունդը հունիսին արդյունավետ լինի:
Գերմանիան, իբրև 2016-ին ԵԱՀԿ նախագահ, լիակատար աջակցում է իրադարձությունների այս ընթացքին ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Առաջին անգամ Ստանիսլավ Տարասովն ընդունեց, որ պատերազմը քառօրյա էր, եռօրյա չէր: Հարց՝ ինչպե՞ս կարող է ստորագրվել կրակի դադարեցման բանավոր
համաձայնությունը, նույնիսկ եթե Մոսկվայում է ձեռք բերվել: Ինչպե՞ս է փորձառու փորձագետը հեշտ հավատում Ադրբեջանի հանձնառությանը շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայման և ԵԱՀԿ նախագահի անձական ներկայացուցչի առաքելության ուժեղացման վերաբերյալ, երբ արդեն իսկ Բաքվից ասում են՝ դա համանախագահների առաջարկն է, մենք դա հանձն չենք առել և ասողը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Ինչո՞ւ Ստանիսլավ Տարասովը չի անդրադառնում ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում ՌԴ նախագահը քննարկել է Վիեննայի հանդիպումը, և այդքան լավատես է, որ ներքին ու արտաքին բարենպաստ պայմաններ են ստեղծվել փոխզիջման համար: Այդ հավատի ու վստահության հիմքում համոզմունքը չէ՞, որ ոչինչ էլ չի ստացվելու, բայց այս անգամ արդեն ոչ Ռուսաստան մեղքով, չէ՞ որ Վիեննայի հանդիպման նախաձեռնողը բացահայտորեն Քերին ու ՈՒոռլիքն էին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ