Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի Ընտրական օրենսգիրքը

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքննարկի Ընտրական օրենսգիրքը
25.05.2016 | 13:45

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստում կսկսի Ընտրական նոր օրենսգրքի նախագծի երրորդ ընթերցումը:

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ