Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Էլէներգիան կէժանանա 2,5 դրամով

Էլէներգիան կէժանանա 2,5 դրամով
14.06.2016 | 14:40

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլէներգիայի նոր սակագնի հաշվարկները, ըստ որի՝ մեկ կ.Վտ ժամ էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 46 դրամ 20 լումա, գիշերայինը՝ 36 դրամ 20 լումա: Ներկայում 1 կ.Վտ ժամի ցերեկային սակագինը 48,78 դրամ է, գիշերայինը՝ 38,78 դրամ:

Նոր սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա օգոստոսին սակագնի 7 դրամով բարձրացումը արդեն իսկ ծածկել է առաջացած ֆինանսական ճեղքվածը և գազի գնի նվազման արդյունքում նվազել է էլէներգիայի ինքնարժեքը, մեկ կ.Վտ ժամի սակագինը պետք է նվազեր առնվազն 8,5 դրամով, այնինչ էժանանում է 2,5 դրամով: Հանձնաժողովի «համեստությունը», ըստ փորձագետների, պայմանավորված է նրանով, որ ՀԾԿՀ-ն նոր սակագնի մեջ ներառելու է ատոմակայանի՝ նախատեսված երկարատև կանգառի գործոնը:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ