ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ԱՄՀ-ն ևս 22 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին

ԱՄՀ-ն ևս 22 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին
16.06.2016 | 23:38

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլերեն՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15,65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) (շուրջ 22,01 միլիոն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 50,87 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 71,53 միլիոն դոլար)՝ ասված է ԱՄՀ-ի հաղորդագրությունում: 82,21 միլիոն ՓՀԻ (շուրջ 115,60 միլիոն դոլար) գումարով երկարաձգվող ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:


Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ գործադիր խորհուրդը հավանություն է տվել բյուջեի պակասուրդի 2015-ի դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի (ԿՉ) չկատարման համար բացառություն անելու, 2016-ի հունիսի վերջի բյուջեի պակասուրդի և բյուջետային ներքին վարկավորման ԿՉ-ների փոփոխության, զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) ԿՉ-ից դրամավարկային քաղաքականության շուրջ խորհրդակցելու դրույթի անցում կատարելու (2016 թ. հունիսի վերջի դրությամբ) մասին իշխանությունների դիմումին: Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան ասել է. «Չնայած արտաքին դժվարին պայմաններին՝ ծրագրի կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է եղել, ապահովվել է թիրախների մեծ մասը: Համաշխարհային և տարածաշրջանային թույլ պայմանները, ապրանքների ավելի ցածր գների և դրամական փոխանցումների միջոցով, նպաստել են ներքին պահանջարկի նվազմանը: Ավելին, բացասական են եղել բանկային վարկավորման աճը և գնաճը: Այնուամենայնիվ, իրական ՀՆԱ-ի չափավոր աճը պահպանվել է՝ պայմանավորված հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում արտահանման առաջարկի գործոններով: Դրամավարկային պայմանները կայունացել են, իսկ արտարժութային շուկայի ճնշումները՝ նվազել»:


«Իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և պարտքի կայունությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով եկամուտների աճին` ապահովելով և ավելացնելով կապիտալ և սոցիալական ծախսերը: Հարկային նոր օրենսգիրքը (Ազգային ժողովին վերջերս ներկայացված) տալիս է հարկման բազան ընդլայնելու լուրջ հնարավորություն՝ կրճատելով արտոնությունները և արձագանքելով բացերին և այդպիսով օժանդակելով թե կոնսոլիդացմանը և թե աճին նպաստող ծախսերի ավելացմանը»,- նշել է Ֆուրուսավան: Ըստ նրա՝ «պահպանվում է մարտահրավերներ պարունակող հեռանկարը, սակայն ծրագրի ռիսկերը կառավարելի են»:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ