Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Սասնա ծռեր» խումբը հայտարարություն է տարածել

«Սասնա ծռեր» խումբը հայտարարություն է տարածել
27.07.2016 | 08:57

«Սասնա ծռեր» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.


«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին, Գևորգ Իրիցյանին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ