ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՏԻՄ-երը մտահոգված են

ՏԻՄ-երը մտահոգված են
29.07.2016 | 00:32

ՊՊԾ գնդի գրավումը ժամանակավորապես խառնել է բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պայմանավորվածությունները։ Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում և մի շարք քաղաքներում։ Գյումրու հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռևս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները և հանդիպումները։


Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ է մնացել, իսկ ՀՀԿ-ի հավանությանը դեռ չեն արժանացել։ Սրան զուգահեռ, Խորենացու փողոցում կատարվածը ժողովրդին բավականին ըմբոստ է դարձրել, ինչի պատճառով ՀՀԿ-ական գործող համայնքապետերն ու քաղաքապետերը մտավախություն ունեն, որ, իշխանության մաս լինելով, շատ դժվար կլինի հանրության վստահությանն արժանանալ ու կրկին ցանկալի աթոռը զբաղեցնել կամ այն հանձնել իրենց նախընտրած թեկնածուին։ Սա հատկապես վերաբերում է քաղաքներին, իսկ փոքր համայնքներում ընտրությունները միշտ էլ անցկացվում են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ