ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՌԴ-ում լուրջ կապեր ունեցող վարչապետի նշանակումը հիմք կդառնա ՀՀ տնտեսական վերածննդի համար

ՌԴ-ում լուրջ կապեր ունեցող վարչապետի նշանակումը հիմք կդառնա ՀՀ տնտեսական վերածննդի համար
10.09.2016 | 09:49

Ես կարծում եմ, որ ռուս-թուրքական վատ հարաբերությունների ֆոնին՝ չնայած քայլեր են արվում դրանք բարելավելու, Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կծաղկեն՝ խոսելով ռուսական «Գազպրոմում» բարձր պաշտոն զբաղեցնող Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրման մասին՝ ասել է ՌԴ քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:


«Ես որքանով տեղյակ եմ՝ մեծ ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական հարաբերությունների բարելավմանը, և նոր վարչապետի նշանակումը, որն ունի Ռուսաստանում լուրջ կապեր, լուրջ հիմք կդառնա տնտեսական ռենեսանսի համար»,- ասել է նա: Ալեքսեյ Մուխինը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությունում սպասվող փոփոխություններին. «Շուտով առաջընթաց կլինի նոր ունիվերսալ անվտանգության համակարգի ստեղծման ճանապարհին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հնարավոր է՝ Հայաստանի հարաբերությունների նորմալացում իր հարևանների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Ադրբեջանի: Ռուսաստանը հատկապես Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում որպես միջնորդ է հանդես գալիս: Մոտակա ժամանակներում կլինեն հարաբերությունների նորմալացման ուղղությամբ տարվող առավել ինտենսիվ քայլեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ կստեղծվեն միմյանց հետ հաղորդակցման առավել արդյունավետ ձևաչափեր և կմատնանշվեն ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ:


Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հենց Ռուսաստանում աշխատող անձին Հայաստանի իշխանությունները որոշեցին բարձրագույն պաշտոնում նշանակել, ռուս քաղաքագետը պատասխանել է. «Տպավորություն է, որ վերջին շրջանում Հայաստանն ու Ռուսաստանը կանգնած են միասնական պետություն ստեղծելու շեմին, ինչպիսին ստեղծվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև: Այն ոչ մի կերպ չի նվազեցնում Բելառուսի սուվերենությունը, այլ ստեղծում է առանձնահատուկ հարաբերություններ, որը դժվար է փոխել կամ փչացնել։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ Հայաստանը, ի տարբերություն նախկին խորհրդային այլ երկրների, բավականին մոտ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ: Ամեն դեպքում Ռուսաստանը շատ ջերմ է վերաբերվում Ռուսաստանում հայկական համայնքին: Բայց դա չի նշանակում, որ մենք ունենք կայսերական ամբիցիաներ։ Ոչ, հակառակը, մենք Հայաստանին ընդունում ենք որպես հարազատ երկիր»:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ