ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Կարեն Կարապետյանը փոխվել է

Կարեն Կարապետյանը փոխվել է
07.10.2016 | 00:44

«Բոլորիս ցանկանում եմ վառ տրամադրություն և դուխով աշխատանք»,- կառավարության երեկվա նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, թեև նույն մաղթանքի կարիքը, ինչպես երևում է, նաև ինքն ունի։ Վարչապետի կարգավիճակում այս շաբաթ նա երկրորդ անգամ մասնակցեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին և անհամեմատ տարբեր էր նշանակման հաջորդ օրն իսկ խորհրդարան եկած Կարեն Կարապետյանից։ Ի տարբերություն առաջին այցի, այս անգամ վարչապետը ոչ միայն քչախոս էր, այլև մռայլ ու անժպիտ։

Ընդամենը մեկ հարցի պատասխանեց, այն էլ ազնվորեն՝ չգիտեմ։ Հավանաբար վարչապետը հասկացել է, որ տնտեսության վիճակը ոչ միայն չափազանց ծանր է, այլև ծայրահեղ ծանր։
Իսկ պատգամավորների հարցերը բնավ համահունչ չէին առկա իրավիճակին, ինչը բացահայտորեն զգացվում էր վարչապետի հեգնախառն հայացքից։ Տնտեսությունը հազար ու մի վերքեր ունի, իսկ պատգամավորները «թիթեռ են նկարում», վարչապետին էլ հորդորում՝ ժպտալ։ Էլ սիրտ կա՞ ժպտալու։ Ի դեպ, տնտեսության մանրուքների մեջ դեռ չխորացած Կարապետյանի առաջին մուտքը խորհրդարան նշանավորվեց լրագրողների հետ անկաշկանդ ճեպազրույցով, այս անգամ դրա «հավեսն» էլ չուներ։


Հավանաբար Կարեն Կարապետյանը նաև զարմացած հեռացավ ԱԺ-ից։ Ընդդիմադիրներից ոչ ոք այդպես էլ հարց չուղղեց վարչապետին՝ հենց, օրինակ` «պրիմիտիվ գողությունների» առնչությամբ, չհետաքրքրվեց՝ ովքեր են, ի վերջո, գողերը, ի՞նչ պատիժ պիտի կրեն։ Երևի հասկացավ՝ այս հարցում էլ ենք անհույս։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ