Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ԵԽԽՎ պատվիրակները կոչ են արել պայքարել փողերի լվացման դեմ

ԵԽԽՎ պատվիրակները կոչ են արել պայքարել փողերի լվացման դեմ
12.10.2016 | 14:51

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը պատվիրակները հավանություն են տվել «պանամական թղթապանակի» վերաբերյալ Շտեֆան Շեննախի զեկույցին։ Զեկույցում նշված է, որ պանամական փաստաթղթերն առաջացրել են հասարակայնության դժգոհությունը, ու «քաղաքացիները այլևս չեն ցանկանում հանդուրժել այն իրավական համակարգերը, որոնք խոշոր ընկերություններին ու մեծահարուստներին թույլ են տալիս հեշտությամբ խուսափել հարկերի վճարումից»։


Պատվիրակները նշել են, որ քաղաքական գործիչները պետք է ավելի թափանցիկ լինեն իրենց գործունեության մեջ, որ կանխեն հասարակության անվստահությունը։ Նրանք կոչ են արել մի շարք քայլեր ձեռնարկել, այդ թվում` ապահովել թափանցիկ, կայուն ու արդար ազգային հարկային համակարգեր, ավելի հուսալի պաշտպանություն իրազեկողների համար ու ավելի շատ ռեսուրսներ հարկային խաբեությունների ու հարկերի վճարումից խուսափելու դեպքերի հետազոտությունների համար։

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ