Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
25.10.2016 | 00:43

...թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։ Ռազմական ոստիկանությունում, ասում են, մի շնչով «հնձել» են շատերին, որից հետո, ում համար զանգահարել-բարեխոսել է պետական համակարգի որևէ ազդեցիկ չինովնիկ, կրկին վերականգնել են։

Ստացվում է, ով մարդ ունի, պետք է մնա ու աշխատի, իսկ ով «անտեր» է, պետք է հեռացվի։ Այստեղ են ասել՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մնում է հասկանալ, թե «կտրուկ կրճատում» ասվածի իմաստը ռազմական ոստիկանությունում ինչու են «շուռ տվել»։

Դիտվել է՝ 5730

Մեկնաբանություններ