Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բաքուն ճիգեր է գործադրում Թուրքիայի վերահսկողությունը թուլացնելու ուղղությամբ

Բաքուն ճիգեր է գործադրում Թուրքիայի վերահսկողությունը թուլացնելու ուղղությամբ
03.09.2024 | 13:50

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է խորհրդարան, որտեղ թուրքամետ լոբբիստական ուժեր կամ անհատներ ներկայացված չեն։

Սա խոսում է այն մասին, որ Բաքվի բռնապետը ճիգեր է գործադրում, որպեսզի ամբողջությամբ չընկնի Թուրքիայի վերահսկողության տակ, որպեսզի կարողանա ձևավորել ինքնուրույնություն։

Միամտություն կլինի կարծել, թե այս սցենարը միանձնյա է ի կատար ածվում։ Այսօր Բաքվի բռնապետին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար «ճակատամարտում» են Թուրքիան և Ռուսաստանը։ Այս փուլում ՌԴ-ն փոքրիկ հաջողություն ունի և կարողացել է Ալիևի հետ խորհրդարանից դուրս մղել թուրքամետ անհատներին, որոնք ակտիվ լոբբիստական աշխատանքներ էին իրականացնում։

Բաքվի բռնապետի գլխին այս պահին կա մի մեծ մահակ, որն ամեն պահի կարող է իջնել, եթե նա շարունակի Թուրքիայի ազդեցության գործոնը փոքրացնել կամ չեզոքացնել։ Այդ մահակը արցախահայության միջազգային երաշխիքներով վերադարձի պարտադրումն է, որի չկատարման դեպքում մեծ խնդիրների առջև է կանգնելու Բաքվի բռնապետը։

Ցավով պետք է արձանագրենք, որ Արցախն ու արցախահայությունը դեռևս օգտագործվում են որպես մահակ գերտերությունների ձեռքին՝ իրենց ուզածին հասնելու համար։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3922

Մեկնաբանություններ