ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Օբաման Կոնգրեսից ևս 11,6 միլիարդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար

Օբաման Կոնգրեսից ևս 11,6 միլիարդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար
11.11.2016 | 16:42

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից ևս 11,6 միլիարդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար: Օբաման 5,8 միլիարդ դոլար է պահանջել «Անսասան վճռականություն» գործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Աֆղանստանի զինված ուժերի օժանդակման համար:

Նշված Է, որ ևս 5,8 միլիարդ դոլար նախատեսվում է ծախսել պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) գծով՝ «հակաահաբեկչական նպատակների համար», ներառյալ դիվանագիտությունը, դեսպանատների անվտանգությունը, փրկարարական գործողությունները և մարդասիրական օգնությունն ահաբեկչությունից տուժածներին: «Ընդհանուր առմամբ այս ուղղումները 11,6 միլարդ դոլարի միջոցներ կհավելեն արտասահմանյան չնախատեսված ծախսերին, այս հոդվածով ընդհանուր պահանջը 2017 ֆինանսական տարում կկազմի 85,3 միլիարդ դոլար»,- ասված է Օբամայի՝ Կոնգրեսին հղած նամակում:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ