Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գնահատվել է նաև Նիկիտա Սիմոնյանը

Գնահատվել է նաև Նիկիտա Սիմոնյանը
16.12.2016 | 11:12

Ռուսաստանի Դաշնության մարզական տարվա ամփոփման ժամանակ մոսկովյան ֆուտբոլային «Սպարտակ» ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման մեջ ներդրման համար» կատեգորիայում:


Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Նիկիտա Սիմոնյանը տոնեց իր իննսունամյակը: «Սպարտակի» կազմում նա չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր, 1956-ին հռչակվել օլիմպիական խաղերի չեմպիոն: Մարզչի կարգավիճակում այս վաստակաշատ անձը երկու անգամ չեմպիոնության է հասցրել նույն «Սպարտակին», մեկ անգամ՝ Երևանի «Արարատին»: Ընդ որում, 1973-ը հայկական ֆուտբոլի համար ոչ միայն չեմպիոնական էր, այլև գավաթային:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ