Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.01.2017 | 00:05

Տե՛ր, մեղքերիս համար սգացող և արտասվո՛ղ դարձրու ինձ, քանզի ծանրաբեռնված եմ անօրենությամբ և հագեցած աղտեղի խորհրդով: Շատ ներեցիր ինձ, քանզի չպատժեցիր մարմնի մեջ. արդ, սարսելով դողում եմ, թե արդյո՞ք ինձ համար աններելի չեն մնա այսպիսի չարիքները: Աղաչում եմ, բարերա՛ր Տեր, մի՛ կանչիր ինձ ատյան և մի՛ մատնիր տանջանքների, այլ փրկի՛ր գեհենի հրից ու ազատի՛ր վտանգներից, ողորմի՛ր և ազատի՛ր ինձ, քանզի միայն Դո՛ւ ես մարդասեր:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ