ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

1539 պատգամավորության թեկնածու նոր խորհրդարանի համար

1539 պատգամավորության թեկնածու նոր խորհրդարանի համար
17.02.2017 | 19:28

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կմասնակցեն 5 կուսակցություն և 4 նախընտրական դաշինք: Կուսակցություններից ընտրապայքարում կլինեն իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, ՀՎԿ-ն և ՀԿԿ-ն: Դաշինքներից ընտրողների ձայների համար կպայքարեն Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ՀԺԿ-ն, ՕՐՕ դաշինքը, «Ելք»-ը, «Ծառուկյան» դաշինքը:


Ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը երեկ ԿԸՀ ներկայացրին համապետական և տարածքային ընտրացուցակները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու, նրանց գերակշիռ մասը՝ 1191-ը տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներ են: Մուկուչյանի փոխանցմամբ, տարածքային ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնում և Տավուշում: «ՈՒսումնասիրվելու են բոլոր ներկայացված փաստաթղթերը և արդյունքում մինչև ամսի 26-ը իրականացվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման գործընթացը»,- ասաց Մուկուչյանը։
Մարտի 5-ից կսկսվի քարոզարշավը։ Առայժմ հայտնի չէ, թե ՀՀԿ-ն ինչ նախընտրական կարգախոս է ունենալու:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքը ընտրություններին մասնակցում է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով: Դիմելով իր կուսակիցներին, Ծառուկյանը երեկ հորդորեց, քարոզարշավի ընթացքում ոչ թե ընտրողներից ձայներ խնդրել, այլ դաշինքի 15 կետից բաղկացած ծրագիրը ներկայացնել։ «Այսօր վիճակը շատ ծանր է, դա ոչ թե միայն ես եմ ասում, այլև գործող վարչապետն էլ, որ մեր տնտեսությունն ահավոր ծանր պայմաններում է, և այդպես գնում ենք անկում, անդունդ»,- ասաց Ծառուկյանը։
Ծառուկյանի երբեմնի դաշնակից Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած դաշինքը ընտրություններին գնում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Օհանյանի, Վարդան Օսկանյանի դաշինքը՝ «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ» կարգախոսով։ «Հաղթանակը կապվում է բոլորիս հետ, ոչ միայն պարոն Օհանյանի, նույնը՝ «Ժառանգություն»-ը, մենք բոլորս ենք կրողը ժառանգության, և համախմբումը հենց այն սիմվոլն է, որը բոլորիս միավորել է»,- ասաց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ