ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«ՈՒրալը» պատժեց «Կրասնոդարին»

«ՈՒրալը» պատժեց «Կրասնոդարին»
03.03.2017 | 12:46

Ռուսաստանի գավաթի մեկ քառորդ եզրափակչում «Կրասնոդարից» 0:3 հաշվով պարտվելու պայմաններում «ՈՒրալը» կարողացել է խաղի հիմնական ժամանակում հավասարեցնել հաշիվն ու մրցակցության ելքը որոշելը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Ընդ որում՝ խաղի հիմնական վերջին րոպեներին կրասնոդարցիները չեն կարողացել իրացնել տասնմեկմետրանոցը:

Լրացուցիչը ևս կողմերին չի բերել առավելություն: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ են եղել Եկատերինբուրգի ներկայացուցիչներն ու նվաճել կիսաեզրափակչին մասնակցելու իրավունք:
Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել և «ՈՒֆան»՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Անժիի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ