Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Վերջին օրը՝ արծաթով

Վերջին օրը՝  արծաթով
14.03.2017 | 11:04

Թուրքիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են բազմաթիվ երկրների ուժեղագույն մարզիկներ, հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Սիրունյանը: 65 կգ քաշային ըմբիշը զիջել է միայն եզրափակչում՝ արժանանալով արծաթե մեդալի: Ավելի վաղ Հայաստանի ընտրանին նվաճել էր բրոնզե մեդալ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ