ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Forbes. Հնդկաստանը ստեղծում է սեփական Մետաքսի ճանապարհը

Forbes. Հնդկաստանը ստեղծում է սեփական Մետաքսի ճանապարհը
02.07.2017 | 23:34

Մինչ Չինաստանը «շրջափակում է» Հնդկաստանին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի օգնությամբ, Հնդկաստանն ունի սեփական միջմայրցամաքային ծրագիրը՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք», որի նպատակը տրանսպորտային կապերի բարելավումն է Իրանի, Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ: Ծրագիրն իրենից ներկայացնում է մուլտիմոդալ փոխադրամիջանցք, որ ընդգրկում է 7200 կմ երկարությամբ տարածք: Դա Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը և Կասպից ծովը միմյանց կապող առևտրային ճանապարհ է Հնդկաստանից Ռուսաստան: Ապրանքները կփոխադրվեն Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ջավահարլալ Ներու և Քանդլա նավահանգիստներից դեպի Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստը, այնուհետև ավտոտրանսպորտային և երկաթգծի ճանապարհներով, Բաքվի միջով դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ավելի հեռու: Հեռանկարում երկրորդ երթուղին կարող է անցկացվել Կասպից ծովի արևմտյան ափով և Ղազախստանը, Թուրքմենստանը և Իրանը կապող նոր երկաթուղով: Արդյունքում կինտեգրվի միջմայրցամաքային միջանցքի համակարգի մեջ:


Այս նախագծի հեղինակների կարծիքով՝ միջազգային մասնակցությամբ կառուցված միջանցքը թույլ կտա նվազեցնել արժեքը և ժամանակը, որոնք անհրաժեշտ են այնպիսի քաղաքների միջև բեռնափոխադրումների համար, ինչպիսիք են Մումբաը, Բենդեր Աբասը, Թեհրանը, Բաքուն, Աքտաուն, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: Ենթադրվում է, որ այս երթուղին տարածաշրջանում կդառնա առևտրի առաջնորդող ուժը, որ շատ արագ կինտեգրվի և կզարգանա:


Մինչ Սի Ցզինպինը շարունակում է իր աղմկոտ գործունեությունը՝ կապված Եվրասիայի ողջ երկայնքով «Մեկ գոտի և մեկ ճանապարհի» հետ, զուգահեռաբար գովազդելով տարածաշրջանների միջև կապը և Չինաստանի հետ առավել զարգացած տրանսպորտային կապեր ունենալու առավելությունները, Հնդկաստանը խորացել է սեփական մի շարք միջազգային նախագծերի մեջ: «Միջին Ասիայի միավորում» քաղաքականության շրջանակներում Հնդկաստանը փորձում է ավելի ու ավելի խոր մտնել Եվրասիայի ենթակառուցվածքի և տնտեսության մեջ: Իր նոր ծրագրերից բացի, նա ակտիվ մասնակցություն է ունենում իրանյան Չաբախար նավահանգստի զարգացմանը, որի բեռնափոխադրումների շրջանառությունը ծրագրվում է մեծացնել հինգ անգամ և հասցնել տարեկան 12,5 մլն տոննայի: Բացի այդ, Նյու Դելին աջակցում է 218 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցմանը, որը կապում է Աֆղանստանի կենտրոնական հատվածը Իրանի սահմանին, «Կալադան» բազմակողմանի ծրագրի իրականացմանը Մյանմայում, աջակցում է Դաքքա-Ստամբուլ տրանսասիական երկաթուղու, Հնդկաստան-Մյանմա-Թայլանդ ավտոմայրուղիների կառուցմանը:


Շատ է գրվել, որ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը» մարտահրավեր կներկայացնի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համար, սակայն այդ հակասությունը թվացյալ է: Իրականում երկու նախաձեռնությունները միմյանց լրացնում են: Դրանց դժվար է տարբերել իրենց մտադրությունների և նպատակների մակարդակում: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ծրագիրը նույնը չէ, ինչ Նոր մետաքսի ճանապարհը: Այդ ծրագիրը մեկ այլ՝ ավելի լայնամասշտաբ ծրագրի մաս է, որը ուղղված է եվրասիական տնտեսություններն իրար հետ կապակցելու նպատակին: Նույն նպատակն են հետապնդում նաև Հնդկաստանի և այլ երկրների նախաձեռնած ծրագրերը: Տարբեր անուններ կրող բոլոր այս նախաձեռնությունները պետք է ընկալել որպես մեկ բազմազգ գերծրագրի մասեր, որը հայտնի է որպես Նոր մետաքսե ճանապարհ:

Դիտվել է՝ 3652

Մեկնաբանություններ