ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բրիտանական խորհուրդը և «Ոսկե Ծիրանը»

Բրիտանական խորհուրդը և «Ոսկե Ծիրանը»
06.07.2017 | 18:30

Հուլիսի 9-16-ը «Ոսկե Ծիրանե Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Play UK բրիտանական կինոյի շաբաթը:

Այս տարի Բրիտանական խորհրդի համագործակցությունը կինոփառատոնի հետ ընդլայնվում է և այսուհետ լինելու է շարունակական՝ ընդգրկելով համապարփակ և բազմաշերտ ծրագրեր:

Այս տարի Play UK ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին տարիների բրիտանական փաստագրական ֆիլմերի ընտրանին և օսկարակիր Հյու Հադսոնի երեք ֆիլմ:

Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Սիրահարների այգում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում և Ազատության հրապարակում: Փառատոնային յուրաքանչյուր օր կցուցադրվի մեկ ֆիլմ:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան է ժամանելու կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հյու Հադսոնը, ով նաև կնախագահի «Ոսկե Ծիրանե Երևանի միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Նա կանցկացնի հանդիպում քննարկում:

Շոտլանդական ծագումով անգլիացի կինոռեժիսորը նկարահանել է «Ֆանխիո», «Հրե անվակառքեր», «Գրեյսթոուք. Կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը», «Մոլորված հրեշտակներ» և այլ մրցանակակիր ֆիլմեր: «Հրե անվակառքեր» ֆիլմն արժանացել է Օսկարի լավագույն կինոնկար անվանակարգում, իսկ «Մոլորված հրեշտակներ» ֆիլմը ներկայացվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին»:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ փառատոնի օրերին Հայաստանում է լինելու բեմագրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող, խորհրդատու Մերիլին Միլգրոմը: Նա եռօրյա դասընթացներ կվարի հայ պրոֆեսիոնալների համար, որի ընթացքում կներկայացնի ֆիլմ վաճառելու հմտությունները: Դասընթացները կանցկացվեն հուլիսի 12-ից 15-ը:

Մերիլին Միլգրոմը 2012 թվականից աշխատում է Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի հիմնադրամում որպես բեմագիր-խորհրդատու: Մերիլին ըներգրավված է եղել Փիթեր Սթրիքլենդի «Բուրգունդի այիդուքսըե, Քերոլ Մորլիի «Անկում», Սառա Գեվրոնի «Սուֆրաժիստուհին», Քլիո Բեռնարդի «Մութգետը» (ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին) և Քլեյր Դենիսի «Բարձրաշխարհիկ կյանք» (ֆիլմը նկարահանման նախնական փուլում է) կինոնկարների բեմագրերի մշակման աշխատանքներում:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ