ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կինոդիտումներ` պատմական միջավայրում

Կինոդիտումներ` պատմական միջավայրում
04.09.2017 | 17:57

«Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում կազմակերպվում են բացօթյա կինոցուցադրություններ` հանրության դատին հանձնելով հայ և համաշխարհայինկինոարտադրությանլավագույնֆիլմերը: Ծրագիրը կյանքի է կոչվել մշակույթի նախարարի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռությամբ:

ՊՈԱԿ-ի լրատվությանբաժնիվարիչ ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ նախագծի նպատակը հուշարձանի հանրահռչակումն է, հուշարձանի տարածքում մշակութային կյանքի աշխուժացումը. «Մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ: Երբեմն գալիս են երեխայի հետ ու մինչև վերջ մնում կինոցուցադրությանը: Բացօթյա կինոցուցադրությունները հետաքրքրում են նաև հուշարձան այցելած զբոսաշրջիկներին»:

«Զվարթնոցի» տարածքում անցկացվել է նաև ավանդական հայկական հարսանիքի բեմականացում, որի նպատակը հին հայկական ավանդական մոռացված ծեսի վերհանումն է: «Թե որքան է հաջողված` վկայում են միջոցառման մասնակիցների ներկայությունն ու արձագանքները»,- ընդգծեց զրուցակիցս:


Հարցին, թե ի՞նչ տաբուներ կան հուշարձանի տարածքը վարձակալելու դեպքում, Մարինե Ավանեսյանը պատասխանեց, որ եթե կա ցանկություն հուշարձանի տարածքում նկարահանում կամ որևէ այլ միջոցառում անցկացնելու, գալիս են ՊՈԱԿ, ծանոթանում վարձակալության պարտադիր պահանջներին, չափորոշիչներին: Այլ կերպ ասած` տաբուներ կան, որոնք սահմանված են օրենքով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ