ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նկարիչների միությունում կբացվի «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը

Նկարիչների միությունում կբացվի «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը
04.09.2017 | 18:55

Հայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 7-ին, ժամը 18:30 կբացվի Շուշան Սարգսյանի աշխատանքներն ամփոփող «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը:
«Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի 30 աշխատանք: Ի դեպ, տեղեկացնենք, որ սա Շուշան Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսն է:


«Անհատական ձեռագրով աշխատանքներ են, հստակ ոճեր չկան, առավել մոտ բնութագրումը կլինի ոճային ստեղծագործական համադրություն: Կներկայացվեն գրաֆիկաներ, գունանակարներ, կերպարային-քանդակ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Այս աշխատանքներում առավելապես աչքի են ընկնում կոմպոզիցիոն լուծումները և հարթ պատկերի, ծավալի համադրությունները»,-ցուցահանդեսի մասին նշում է հեղինակը:
Նշենք, որ նկարիչ, մոդելավորող, ոճաբան, դեֆիլեի մասնագետ Շուշան Սարգսյանը 2012 թվականից Shushan Design Studio-ի հիմնադիրն ու գլխավոր դիզայներն է: Իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Սովորել է Երևանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտում, աշխատել Ն. Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ