Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
20.10.2017 | 07:42

...թե Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները չունեն «նախկին էնտուզիազմը». քաղաքական հարցերում Ծառուկյանը ոչ միշտ է համաձայն Արգամիչի հետ: Ավելին, Արտաշատի ընտրություններից Աբրահամյանների հետ քաշվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Նորաշենի գյուղապետի մեքենայի վրա իրենց գազալցակայանների չորս աշխատակցի կրակոցներին հետևած ամենավերևների «դոսիեից» բացի, անձամբ Ծառուկյանն էր նրանց հորդորել` «զադնի դնել»:

Վերջին շրջանում Ծառուկյանին ավելի հոգեհարազատ է իր մյուս բարեկամ Խաչիկ Սուքիասյանը. «Նոյ-Գուչի» կոնյակի շնորհանդեսին Սուքիասյանը շողշողում էր «մի ուրիշ ձև», մինչդեռ Արգամիչը չկար: Իսկ «Էպիկենտրոնի» 15-ամյակի ժամանակ, երբ հայտարարվել է` հանդիսասրահ է մտնում Ծառուկյանների ընտանիքը, «ընտանիքի» մեջ պատվավոր տեղում է եղել Սուքիասյանը, իսկ Արգամիչը դարձյալ չկար:

Դիտվել է՝ 15358

Մեկնաբանություններ