ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Խաչատրյանի փառատոն. կայացավ «Հովերի» իգական կազմի առաջին բեմելը

Խաչատրյանի փառատոն. կայացավ «Հովերի» իգական կազմի առաջին բեմելը
25.10.2017 | 14:26

Հոկտեմբերի 24-ին կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգն էր։
Խաչատրյանական փառատոնն իր ծրագրերով ամեն անգամ նոր հնարավորություններ է տալիս նոր ստեղծագործ արարումների։ Նման մի օրինակ էր նաև հոկտեմբերի 24-ի երեկոն։ Այսպիսի «Հովեր» հանդիսատեսն ունկնդրում էր առաջին անգամ. համերգի առաջին մասում առաջին անգամ ինքնուրույն ծրագրով հանդես եկավ «Հովերի» իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ։ Հնչեցին հայկական և արևմտաեվրոպական հեղինակների՝ իգական երգչախմբի համար գրված խմբերգեր։ Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ երգչախմբի ամբողջ կազմը։


«Հովերի» գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Նարինե Ոսկանյանն իր շատ գովելի ուսանողներից և «Հովեր» երգչախմբի սյուներից է։ «Ես ուրախ եմ, որ իմ ուսանողներն առանձին իրենց գործունեությունն են ծավալում, ինքնուրույնանում են, դա կարևոր է նաև մեր խմբավարական ամբիոնի համար»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը։ Նա «Հովերը» հիմնադրել է 1992թ.: Խոսելով 25-ամյակը նշող իր հարազատ երգչախմբի մասին՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ այն իր համար կենսագրություն է, ապրելակերպ. «Ես երբեք առանձին հանդես չեմ գալիս սեփական կենսագրությամբ, քանի որ պետք է կրկնեմ «Հովերի» կենսագրությունը։ Մեր կենսագրությունները նույնական են»։
Ի դեպ, «Հովերը» նախորդ տարիներին նույնպես հանդես է եկել խաչատրյանական փառատոնի շրջանակներում՝ ամեն անգամ ունկնդրին մատուցելով խմբերգային երաժշտության հարուստ ներկապնակը։


Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ