ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կարևորը՝ փողը փող բերի

Կարևորը՝ փողը փող բերի
03.11.2017 | 09:02

Գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը՝ պետբյուջեի նախագիծը, օրենսդիրը, ամենայն հավանականությամբ, կհաստատի առանց լուրջ փոփոխությունների: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նախագիծը նախատեսեր կենսաթոշակների ու աշխատավարձերի շոշափելի բարձրացում, սոցիալական և կրթական ոլորտներում ֆինանսավորման ավելացում, սակայն, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ գալիք տարում դա կմնա վարդագույն երազանք:


Եվ այսպես, սոցիալական, կրթական ոլորտներում ծախսերի կրճատում է նախատեսվում, ինչը, թերևս, կանխատեսելի էր: Դժվար է ծախսերի ավելացում ակնկալել նշված և այլ ոլորտներում, երբ տնտեսությունը «համառորեն» չի զարգանում: Իհարկե, կարելի էր պետբյուջեի շռայլ նախագիծ ներկայացնել, սակայն արդյո՞ք դա խնդրի լուծում կլիներ, չէ՞ որ ներկայացվածի տակից պետք է կարողանալ դուրս գալ: Այս առումով, 2018-ի պետբյուջեի նախագիծը կարելի է իրատեսական համարել:


Եթե հաշվի առնենք, որ հիմնական շեշտը դրված է կապիտալ ծախսերի վրա, կարելի է ենթադրել, որ կառավարությունը փորձում է 2019-ի սոցիալական ծախսերի ավելացման համար նախադրյալներ ստեղծել 2018-ին: Բնական է, որ ծախսերի ավելացման երաշխիքը փողն է, իսկ փողը, այն էլ «երկար» փողերը, կարող են առաջանալ միայն տնտեսության ակտիվացման պայմաններում: Իր հերթին, առանց ներդրումների տնտեսությունն օդից չի կարող «սնվել»: Կապիտալ ծախսերի ավելացումն ինքնին ներդրումների հոսք է պահանջում թե՛ շինարարության, թե՛ արտադրության ոլորտներում, ուստի կարելի է ասել, որ եկող տարվա ֆինանսատնտեսական գլխավոր փաստաթղթի գաղափարախոսությունը ճիշտ է ընտրված: Շատ կարևոր է նաև, որ սպասվող միջոցները նպատակային օգտագործվեն: Ի վերջո, կապիտալ ծախսերի ավելացման նպատակը լրացուցիչ միջոցների ստեղծումն է, այսինքն, փողը փող պետք է բերի: Այդ դեպքում կապիտալ ծախսերի ավելացումն արդարացված կլինի և լավ նախադրյալ կստեղծի 2019-ի համար:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ