ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆիլհարմոնիկի նոյեմբերյան շրջագայությունները

Ֆիլհարմոնիկի նոյեմբերյան շրջագայությունները
13.11.2017 | 18:02

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կսկսի իր նոյեմբերյան շրջագայությունները Իսպանիայում։ Համերգներ են նախատեսված երեք քաղաքներում՝ Սարագոսայում, Օվիեդոյում և Սանտանդերում: Տեղեկացնում են նվագախմբի մամլո ծառայությունից: Նոյեմբերի 25-ին Գերմանիայի Յենա քաղաքում Ֆիլհարմոնիկը համատեղ համերգով հանդես կգա Յենայի Ֆիլհարմոնիկի հետ՝ ներկայացնելով Էդվարդ Միրզոյանի լարայինների և հարվածայինի համար սիմֆոնիան և Շոստակովիչի թիվ 10 սիմֆոնիան՝ Յենայի ֆիլհարմոնիկի հետ։

Համերգի բացմանը Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետե ստեղծագործության նախերգանքը կկատարի Գերմանիայի նվագախումբը, որն անցյալ տարի համերգով հանդես եկավ մեզ հետ Հայաստանում։ Գերմանիայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնած այս երկկողմանի ծրագիրը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև մշակութային կապերի շարունակական ամրապնդման համար:

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ