Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հաղթելու համար պետք է իմանաս հակառակորդիդ թույլ և ուժեղ կողմերը»

«Հաղթելու համար պետք է իմանաս հակառակորդիդ թույլ և ուժեղ կողմերը»
14.11.2017 | 10:37

Չեխական «Parlamentni Listy»-ի հարցերին պատասխանում է Չեխիայի Հանրապետությունում բնակվող պատմաբան, նկարիչ և լրագրող ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

-Ի՞նչ կասեք Եվրոպայում մուսուլմանների կատարած ահաբեկչական գործողությունների մասին:
-Դա միայն սկիզբն է, իսլամը ճանաչում է միայն մեկ բարոյականություն՝ ուժ: ՈՒ եթե չի տեսնում այդ զսպաշապիկը, շարունակելու է իր սև գործը: Եվրոպան ունի թույլ և անհասկանալի օրենքներ, որոնք նպաստում են նման զարգացումներին:
-Ըստ Ձեզ, ովքե՞ր են էմիգրանտների և նրանց կատարած հանցագործությունների հիմնական պատասխանատուները:
-Պատասխանատվությունը կրում են Բրյուսելի թույլ քաղաքական գործիչները, Եվրախորհրդարանը, Անգելա Մերկելը, Մարտին Շուլցը: Նրանք իրենց վարած պրիմիտիվ, անհասկանալի քաղաքականությամբ դարձել են ոչ միայն Եվրոպայի, այլև քրիստոնեական ողջ աշխարհի ամոթը: Ապագա սերունդներն ամաչելու են նրանց փոխարեն: Եվ մեղքը ուրիշ տեղ փնտրելու փոխարեն, պետք է հասկանան, որ հիմնական մեղավորները հենց իրենք են ու իրենց «արտասովոր» օրենքները: Նշածս անձինք, եթե ունեն պատիվ և արժանապատվություն, ապա պետք է հեռանան քաղաքական դաշտից, տեղը զիջեն եվրահայրենասերներին:
Ինձ առանձնապես զարմացնում է այն իրողությունը, որ իսլամն աստիճանաբար գրավում է Եվրոպան, իսկ Վատիկանին բնավ չի անհանգստացնում այդ հանգամանքը: Վատիկանը լռում է:
-Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս սանձել օրեցօր ահագնացող կործանարար «հեղեղը»:
-Առաջին. Եվրոպայում բարձրացնել ծնելության աճը:
Երկրորդ. դադարեցնել հիշյալ «հեղեղի» հոսքը Եվրոպա և բոլորին վերադարձնել այնտեղ, որտեղից եկել են:
Երրորդ. ովքեր ցանկանում են մնալ Եվրոպայում, ստիպել, որ ընդունեն եվրոպական արժեքները և քրիստոնեություն: Այլապես երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի առաջիկա մի քանի տասնամյակում, որն ավելի ահավոր կլինի, քան անցյալինը:
-Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ասում է. «Արդարացի չէ բոլոր մուսուլմաններին անվանել տեռորիստներ»: Նույն կարծիքին է և Չեխիայի հոգևոր առաջնորդներից Տոմաշ Հալիկը...
-Եթե նրանք հանգամանորեն կարդային Ղուրանը, կհանդիպեին հետևյալ խոսքերին (նման մոտ 10 սկզբունքների ևս) ու կլռեին. «Դուք, որ հավատում եք, մի ընդունեք հրեաներին և քրիստոնյաներին որպես բարեկամների: Ձեզնից ովքեր նրանց հետ բարեկամանան, Աստված հավատը կտանի այլ ուղղությամբ» (Ղուրան, սուրահ XII, 56/51): Կամ էլ հետևյալը. «Դուք, որ հավատում եք, մի բարեկամացեք այն անձնավորությունների հետ, որոնց վրա Աստված զայրացած է: Նրանք կորցրել են ապրելու հավատը ապագայում, ինչպես այն կորցրել են անհավատները և նրանց տեղը միայն գետնի տակ է» (Ղուրան, CVII, սուրահ 60):
- Որքան էլ կարդինալ Դուկան և մյուս անվանի հոգևոր առաջնորդները պնդեն, թե իսլամը չունի կանխամտածված պլան` Եվրոպայի առնչությամբ, այնուամենայնիվ փաստ է, որ ահաբեկչության մասշտաբներն ավելի են ընդլայնվում: Իրականացվում են նորանոր հարձակումներ, բռնաբարություններ, սպանություններ, որոնց մասին լռում են եվրոպական լրատվամիջոցները, քաղաքական գործիչները: Հանցանքների, ահաբեկչությունների թիվը յուրաքանչյուր տարի նախորդի համեմատությամբ աճում է 80 %-ով: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Սկսեմ նրանից, որ երբ եվրոպացիները գաղութացրին ամերիկյան երկու մայրցամաքները, ընդամենը 200 տարում՝ 16-րդ և 17-րդ դարերում, ոչնչացրին 90 միլիոն հնդկացիների, քանի որ նրանք քրիստոնեություն չընդունեցին: Ցավոք, եվրոպացիներն իրենց արածներն ընդունում են որպես առաջադիմական քայլ: Միայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին զոհ դարձան մոտ 150 միլիոն քրիստոնյաներ: Եվրոպացիների համար սա ևս համարվում է նորմալ երևույթ, և լռում են: Ասել է` եվրոպացիները երբեմն մոռանում են իրենց կատարած բարբարոսությունները:
Գրեթե չեմ կասկածում` Եվրոպայում այսօր կատարվող հարձակումները, ահաբեկչական գործողությունները, վանդալիստական մյուս դրսևորումները միայն սկիզբն են: Հետագայում դրանք ավելի կործանարար (եվրոպական քաղաքակրթության համար) բնույթ են ստանալու, եթե Եվրոպան չսթափվի ու չընդունի լուրջ, կանխարգելիչ որոշումներ ու օրենքներ: Այն էլ փաստեմ, որ բոլոր նման դրսևորումների մեղավորը հենց նրանք` եվրոպացիներն են: Դեռ ե՞րբ էր, հիշու՞մ եք, որ մուսուլման ֆունդամենտալիստները զգուշացրին եվրոպացիներին՝ չխառնվել իրենց ներքին գործերին, այլապես Եվրոպան արյան ծով կդարձնեն: Ժամանակին Ղրղզստանի նախագահը, օրինակ, զգուշացրել էր. «Հարգարժան եվրոպացիներ, մի՛ թելադրեք, թե մեր տան մեջ մենք ինչպես պետք է պարենք… Հանգիստ թողեք մեզ»:
Կա ֆիզիկայի օրենք` «ազդումը հակազդում է առաջացնում»: Դրա ականատեսն ենք այսօր:
Ֆրանսիայում և Անգլիայում 50 տարվա ընթացքում մուսուլմանները գնել են 100-ից ավելի չգործող քրիստոնեական եկեղեցիներ և դարձրել մզկիթներ: Կարծում եմ` մուսուլմանների կործանարար քայլերը Եվրոպայում միաժամանակ ձեռնտու են և հրեաներին:
Նշեմ նաև` անցած դարերում երկրագնդի մեծ մասը քրիստոնյաների գաղութ էր` Ավստրալիա, ասիական բազմաթիվ երկրներ, Ամերիկա, Աֆրիկա: Եվ այդ երկրների բազում հարստություններ տեղափոխվել են Եվրոպա:
-Ի՞նչ կարծիքի եք Դոնալդ Թրամփի մասին: Երբեմն հնչեցնում են, թե նա Պուտինի իսլամաֆոբ գործակալն է:
-Ժամանակին Ռոնալդ Ռեյգանի և Միխայիլ Գորբաչովի մերձեցումից ամենաշատն օգտվեցին եվրոպացիները և Ամերիկան (Խորհրդային Միության քայքայում, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի և սոցբլոկի քայքայում):
Միջազգային բոլոր պրոբլեմները կլուծվեն ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի համատեղ գործակցությամբ: Նաև Եվրոպան իրավունք չունի իր կամքը թելադրելու մյուս երկրներին:
-Ի՞նչ կասեիք Թուրքիայի առնչությամբ: Պնդում են, թե Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը հակասում է ԱՄՆ-ի շահերին:
-Թուրքիան Ռուսաստանի հետ մերձեցավ միայն հեղաշրջումից հետո: ԱՄՆ-ը առաջնություն էր տալիս Գյուլենին, նկատի ունենալով Էրդողանի արտասովոր քաղաքականությունը, որը չէր համընկնում ԱՄՆ-ի շահերին, և ցանկություն ուներ հեռացնելու վերջինիս: Ռուսաստանն էլ ճիշտ ժամանակին, իր շահերից ելնելով, կարողացավ փրկել Էրդողանին:
-Ի՞նչ ընթացք կստանան Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, նաև Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ջերմացումը: Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը, Ձեր կարծիքով, երկա՞ր կտևի, թե՞ ոչ:
-Ժամանակին հին հույն փիլիսոփաներից մեկը գրել է. «Քաղաքականության մեջ չկան հավերժական բարեկամներ և մշտական թշնամիներ, կան հավերժական շահեր»: Այսօրվա թշնամիդ վաղը կարող է դառնալ քո բարեկամը, իսկ բարեկամը՝ թշնամիդ: Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը ժամանակավոր բնույթ է կրելու: Առայժմ երկուսի շահերը համընկնում են: Հետագայում Թուրքիան դարձյալ մերձենալու է Եվրոպային և ԱՄՆ-ին, քանի որ լավ գիտի, որ իր ամենամեծ թշնամին Ռուսաստանն է: Ռուսաստանը շուրջ 150 տարի է, ինչ ցանկացել է վերացնել Թուրքիան և տիրանալ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին: 1917-ին չլիներ Եվրոպայի օգնությունը թուրքերին, Ռուսաստանն իր դարերի իղձը կիրականացներ: Եվրոպային էլ ձեռնտու է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը Ռուսաստանը թուլացնելու համար: Թուրքերն աշխարհի ամենալավ քաղաքական «դերասաններն» են և շատ լավ գիտեն՝ ԱՄՆ-ը և Եվրոպան կորցնելու դեպքում Ռուսաստանի առջև կբացվեն Թուրքիայի դռները:
-Ըստ Ձեզ, հնարավո՞ր է Եվրոպային սպառնացող միգրացիայի խնդիրը լուծել Թուրքիայի հետ համատեղ:
-Եվրոպան իրեն ցածրացնում է Թուրքիայից օգնություն խնդրելով: Այդ քայլով ցուցադրում է իր անկարողությունը և թուլությունը:
-Ի՞նչ եք կարծում, Էրդողանը ձգտու՞մ է վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրությունը: Եվ որքա՞ն կտևի Թուրքիայի մեկուսանալը Եվրոպայից և ԱՄՆ-ից:
-Ներկա պարագայում խնդիրն ամենևին էլ Օսմանյան կայսրությունը վերականգնելը չէ: Մուսուլմանական շատ երկրներում օրենքը հնարավորություն է տալիս մինչև կյանքի վերջը մնալու երկրի ղեկավարի պաշտոնում: Որոշ ժամանակ անց Թուրքիան կրկին բարեկամանալու է ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ: Անգամ կարող եմ ասել երբ: Այդ իրողությանը, ի դեպ, ձգտելու է ոչ թե Թուրքիան, այլ ԱՄՆ-ը և Եվրոպան: Թուրքերը միշտ էլ քաղաքական ամենաբարդ իրավիճակներից հաղթող են դուրս եկել: Թուրք գործիչներից մեկը դեռևս 100-150 տարի առաջ ասել է. «Ցնծա, ով թուրք, երևում է` բախտիդ արևը միշտ քո գլխավերևում է»:
-Ինչպիսի՞ն են Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ:
-ԱՄՆ-ը և Եվրոպան Հայաստանի հետ պահպանում են ֆորմալ հարաբերություններ: Նրանց նպատակը Անդրկովկասում Ռուսաստանը թուլացնելն է: 1915-ի ցեղասպանությունը Թուրքիան իրագործեց Եվրոպայի անտարբեր հայացքի ներքո, հատկապես Գերմանիայի թողտվությամբ: Ռուսաստանի հետ հայերի բարեկամությունը նպաստավոր է Հայաստանի ամբողջականությունը պահպանելու համար, իսկ Ռուսաստանին այն հնարավորություն է տալիս Անդրկովկասը պահելու իր հսկողության դաշտում, արգելակելով թուրքերի վաղեմի երազանքը` միանալ Ադրբեջանին և Միջին Ասիային:
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, որպես այդպիսիք, բացակայում են, և սահմանը երկու երկրների միջև չի գործում: Հայ ժողովուրդը երբևէ չի մոռանալու 1915 թվականի եղեռնը:
Խոսքս ցանկանում եմ ավարտել հին հունական ասացվածքով. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ, չպետք է հենվես միայն քո ուժի վրա, իմանալով անգամ, որ դու ուժեղ ես, քան հակառակորդը: Հաղթելու համար պետք է իմանաս հակառակորդիդ թույլ և ուժեղ կողմերը»:
Ցավոք, Եվրոպային չի անհանգստացնում այս իրողությունը, և նա առայժմ պարտվում է:

Դիտվել է՝ 5423

Մեկնաբանություններ