ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամենացածր աշխատավարձ ստացող եվրոպական երկրների ցանկում Հայաստանը 4-րդն է

Ամենացածր աշխատավարձ ստացող եվրոպական երկրների ցանկում Հայաստանը 4-րդն է
10.12.2017 | 21:31

ՈՒկրաինացի փորձագետները կազմել են Եվրոպայում ամենացածր միջին աշխատավարձ ունեցող պետությունների ցանկը, որը գլխավորել է երկիրը՝ ՈՒկրաինան: Տվյալները հրապարակվել են Texty.org.ua վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքում: Վարկանշային աղյուսակը կազմելիս փորձագետները հիմնվել են երկրներում միջին ամսական մաքուր աշխատավարձի ցուցանիշների վրա: Պարզվել է, որ ՈՒկրաինայում այդ ցուցանիշն ամենացածրն է՝ 190 եվրո: 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են հայտնվել Մոլդովան (216 եվրո) ու Ադրբեջանը (232 եվրո):

4-րդը Հայաստանն է (251 եվրո), հաջորդում են Վրաստանը (293 եվրո), Բելառուսը (320 եվրո), Ղազախստանը (346 եվրո), Ալբանիան (347 եվրո), Մակեդոնիան (379 եվրո) ու Սերբիան (396 եվրո): Միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեյցարիայում՝ 4 421 եվրո, հաջորդում են Իսլանդիան ու Նորվեգիան՝ 3 440 և 3 405 եվրո ցուցանիշներով: Ցանկում ներառվել է 24 պետություն:

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ