Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեսին էլ կարող է վրիպել

Մեսին էլ կարող է վրիպել
19.01.2018 | 14:44

Կայացել են Իսպանիայի գավաթի մեկ քառորդի առաջին խաղերից երեքը: «Վալենսիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տոնել (2:1) «Ալավեսի» նկատմամբ (տանտերերը հաղթական գոլը խփել են այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվել է հյուրերի խաղացողներից մեկը), ներքին առաջնությունն ակնհայտորեն ձախողող «Սևիլիան» արտագնայում նույնպիսի հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»: Օրվա երկրորդ անակնկալն արձանագրվել է «Էսպանյոլ»-«Բարսելոն» դիմակայությունում՝ 1:0: Այստեղ Մեսին ձեռքից բաց է թողել գոլ խփելու հարյուրտոկոսանոց առիթ՝ վրիպելով տասնմեկմետրանոցի նշակետից: Երեկ ուշ երեկոյան կայացել է «Լեգանես»-«Ռեալ» դիմակայությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ