Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
30.01.2018 | 02:12

...թե Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել Արմեն Սարգսյանի նախագահացման գործընթացից. դեռ Ծառուկյանի «հարված-հակահարված» կոնֆիգուրացիան չհաղթահարած, սպիտակ ձեռնոցներով, բարձր իմիջով, միջազգային ճանաչմամբ, «նյու-լևլ» ֆորմատով խաղացող է մտնում դաշտ, որը նոր կանոններ կբերի իր հետ: Կարապետյաններին մոտ կանգնածները «մխիթարել» են նրանց, ասելով, որ նախ` նոր խաղացողը չկա «Ֆորբսում», իրենք կան, և ապա` նա իրավաբանորեն ամրագրված որևէ ֆունկցիա, առաջնային մանդատ չունի երկրում, բուտաֆորիա է ընդամենը, իսկ ամբողջ տնտեսա-ֆինանսական համակարգ-կապերի պատասխանատուներն իրենք են: Եվ հետո, ասում են, վարչապետի դավոսյան այցն էլ իր հերթին ապացուցեց` «who is who»:

Դիտվել է՝ 9934

Մեկնաբանություններ