ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի առաջին համերգը

Ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի առաջին համերգը
01.02.2018 | 14:35

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է 2018-ի իր առաջին համերգին, որը տեղի կունենա փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի մենակատարն է դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը (Գերմանիա), դիրիժոր՝ Ջեյմս Փ. Լիու (Սինգապուր): Կհնչեն Մոցարտի Դաշնամուրի թիվ 12 կոնցերտը, Դվորժակի Սկերցո կապրիչոզոն և Սիբելիուսի թիվ 1 սիմֆոնիան: Կատարինա Թրոյթլերի համագործակցությունը ՀԱՖՆ-ի հետ սկսվել է 2010թ-ից: Նա արդեն երրորդ անգամ է հանդես գալիս Հայաստանում: Սինգապուրցի դիրիժոր Ջեյմս Փ. Լյուն նույնպես առաջին անգամ չի Հայաստանում:

Նա արդեն երկու անգամ հանդես է եկել ՀԱՖՆ-ի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ղեկավարելով Դվորժակի 8-րդ սիմֆոնիան, Մոցարտի 27-րդ դաշնամուրային կոնցերտը (2015թ.), Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան ու Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտը (2016թ., մենակատար՝ Սվետլանա Նավասարդյան):

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ